Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը համալրում է իր տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներն արհեստական բանականության կրթության մի շարք հնարավորություններով:

Ձևավորելով ստեղծարարներ և սուպերօգտատերեր

Թումոյում մենք հավատում ենք, որ երիտասարդները պետք է ծառայեցնեն AI-ն իրենց նպատակներին` տեխնոլոգիայի պասիվ սպառողներ լինելու փոխարեն:

Նրանք պետք է սովորեն օգտագործել AI մոդելները որպես ստեղծարարության և արտադրության գործիքներ` քայլելով նոր գործիքներին և զարգացումներին համընթաց և քննադատորեն մտածելով դրանց կիրառության մասին:

AI Era

Նրանք պետք է սովորեն օգտագործել AI մոդելները որպես ստեղծարարության և արտադրության գործիքներ` քայլելով նոր գործիքներին և զարգացումներին համընթաց և քննադատորեն մտածելով դրանց կիրառության մասին:

1-ին մակարդակ
Ուսանողները կհմտանան աշխատելով տարատեսակ AI մոդելների հետ ու կստեղծեն պատմողական տեքստեր, համակարգչային ծրագրեր, պատկերներ, տեսանյութեր, ձայներ և երաժշտություն։

2-րդ մակարդակ
Նրանք կսովորեն մարզել AI մոդելները՝ ուսումնասիրելով AI-ի հետ կապված անվտանգային և էթիկական կարևոր հարցերը՝ կողմնակալություն, ապատեղեկատվություն, հաշվետվողականություն և վերահսկողություն։

3-րդ մակարդակ
Այս խորացված մակարդակն ուսանողներին առաջարկում է մի շարք հնարավորություններ` տեխնիկական ուղղություններից, օրինակ` AI համակարգերի ստեղծում, մինչև կիրառականը` AI ագենտների մշակում։

Թումոյի թե՛ տեխնոլոգիաների, թե՛ դիզայնի կրթական ոլորտներում այսօր անհրաժեշտ է դարձել ոչ միայն հիմունքների, այլև ժամանակակից AI գործիքների յուրացումը, որոնք օգտագործում են բնագավառի մասնագետները։ Օրինակ՝ AI կոդավորման օգնականը ծրագրավորման մեջ, AI խաղացողների ստեղծումը խաղերի ոլորտում կամ պատկերների գեներացումը գրաֆիկական դիզայնում։

Բոլոր կրթական ոլորտներում AI-ը կդառնա պարտադիր բաղադրիչ՝ մշտապես թարմացվող ծրագրերով ու ոլորտի զարգացմանը համընթաց։ Թումոյի բոլոր դասընթացներն աստիճանաբար կծանոթացնեն ուսանողներին այս նոր գործիքներին՝ ապահովելով խորը և համապարփակ AI գրագիտություն բոլոր ոլորտներում։

Ճանաչում և մրցանակներ

Թումոյի արհեստական բանականության կրթական ծրագիրն արժանացել է միջազգային մեծ ճանաչման իր յուրահատուկ մոտեցման համար: Կրթության ոլորտում արհեստական ​​բանականության ինտեգրման աշխատանքի համար Թումոն արժանացել է կրթական-տեխնոլոգիական կարևորագույն մրցանակաբաշխության՝ 2024 թվականի Tools Competition-ի գլխավոր մրցանակներից մեկին: Բացի այդ՝ Թումոն ընտրվել է որպես կրթության ոլորտում Նոբելյան մրցանակը համարվող WISE մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից և այժմ հավակնում է գլխավոր մրցանակին, որը կհայտարարվի նոյեմբերին։

Թումոն հրավիրված է Փարիզ՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխամաս, ներկայացնելու արհեստական բանականության ոլորտում իր կրթական ռազմավարությունն ու ծրագիրը՝ Թվային ուսուցման շաբաթ 2025-ի շրջանակում:

Unesco
Wise
Tools Competition

Պատրա՞ստ ես դառնալ AI սուպերօգտատեր

Եթե դու 12-18 տարեկան ես և ուզում ես դառնալ AI սուպերօգտատեր, միացի՛ր Թումոյին այսօր՝ անվճար սովորելու տեխնոլոգիայի և դիզայնի ոլորտների նորագույն AI գործիքները։

Ուսանողնե՛ր, կանոնավոր կերպով հետևե՛ք ձեր Թումո շավիղին, որպեսզի բաց չթողնեք ընթացիկ AI աշխատարանները և հոկտեմբերի 1-ին մեկնարկող Գեներատիվ AI կրթական ոլորտը։

Հետաքրքրված ես AI-ով, բայց Թումոյի տարիքային խմբո՞ւմ չես, բաժանորդագրվի՛ր մեր թարմացումներին՝ AI ոլորտի մասնագետների հանրային դասընթացների, հանդիպումների ու միջոցառումների մասին տեղյակ լինելու համար: